Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ
Լայնածավալ պատերազմ չի սկսվի մի պարզ պատճառով` դրանով Արցախի խնդիրը չի լուծվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Հաշվի առնելով մեր հակառակորդին՝ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բազմաթիվ դրդապատճառներ ունենալ։ Համոզված եմ` պատերազմ չպետք է սկսվի, չկա որևէ զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել հօգուտ Ադրբեջանի»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց նաև, որ վերջին 10 օրվա ընթացքում, հաստատված տվյալներով, ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ։
«Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույց։ Այդ 8 զոհը դեռևս հուղարկավորված չեն, ու ադրբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա: Սա պետք է հաշվի առնել՝ հասկանալու համար, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք»,-ասաց նախարարը: