Ադանայի առևտրի կենտրոնում երիտասարդը դանակով հարձակվել է բազմության վրա (տեսանյութ)
Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանա քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է բազմության վրա:
Այդ մասին տեղեկացնում է CNNTurk-ը։
Աղբյուրի համաձայն՝ անվտանգության աշխատակիցները փորձել են խուզարկել կասկածելի երիտասարդին և նրա ընկերներին, սակայն նրանք չեն թույլատրել: Երիտասարդը դանակով հարձակվել է բազմության վրա՝ սպառնալիքներ հնչեցրել:
Ի վերջո անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել երիտասարդին և նրա ընկերներին։