«Իրավունք». «Ծառուկյան» դաշինքը դեմ է դուրս եկել Հովիկ Աբրահամյանի՞ն
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ուշագրավ է այն, որ խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես «Ծառուկյան» դաշինքը նույնպիսի բացասական տրամադրվածություն ուներ բյուջեի կատարողականի հանդեպ, ինչպիսին էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին վերաբերմունքը:
Մինչդեռ, ըստ էության, կատարողականում արտացոլված թվային նվազումներին ամենևին էլ չի պատրաստվում նոր կառավարությունը տեր կանգնել՝ հաշվի առնելով այն, որ բյուջեի կատարողականն ավելի շատ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքի արդյունքն է:
Չէ՞ որ նախորդ տարվա սեպտեմբերին Կ. Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը և 100 օրը լրացնելով էլ տարին փակվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: