Գյումրիում տեղի ունեցած կրակոցների շարժառիթը Սամվել Բալասանյանն է
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին Գյումրիում տեղի ունեցած կրակոցների շարժառիթը համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի անպատասխանատու և ոչ ադեկվատ գործողություններն են:
Իսկ ավելի կոնկրետ, մեր տեղեկություններով, մինչ հայտնի միջադեպը, Բալասանյանը, առանց հստակ և կոնկրետ հիմնավորման, աշխատանքից ազատել է կրակոցներից տուժած Գերոգի Հակոբյանի բարեկամուհուն՝ նրա փոխարեն աշխատանքի վերցնելով Հակոբյանի վրա կրակող անձի մերձավորին:
Թե ինչի դիմաց է Բալասանյանը մատուցել այդ արջի ծառայությունը՝ չի քննարկվում, միայն հայտնի է, որ հենց նրա նշանակումից հետո կողմերը հանդիպել են պարզելու իրենց բարեկամուհիների աշխատանքի հետ կապված հարցերը:
Հենց այս պարզաբանումների արդյունքում էլ Գյումրիի կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց, տեղի են կրակոցներ, որոնց հետևանքով 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյայնը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Այժմ իհարկե դեպքի առթիվ հարուցվել է քրգործ և կատարվում է հետաքննություն, սակայն ամենայն հավանականությամբ Բալասանյանն այս ամենից չոր դուրս կգա՝ հանդիսանալով դեպքի շարժառիթ: