Թբիլիսիում տաքսի կկարողանան վարել միայն «լիցենզավորված» վարորդները
Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «տաքսու» ծառայություններ են մատուցում շուրջ 60 հազար վարորդներ, որոնց զգալի մասը չունի համապատասխան թույլտվություն: Իշխանությունները պատրաստվում են կանոնակարգել ոլորտը, ըստ որի՝ 2018 թ.-ից տաքսու վարորդները պարտադիր կարգով անցնելու են բուժզննում, իսկ մեքենաները՝ տեխզննում, որի հիման վրա համապատասխան կառույցը նրանց լիցենզիա կտրամադրի, ինչն, ըստ պատասխանատուների, հնարավորություն կտա բարելավել նշված ոլորտում ծառայության որակը:
Ըստ նոր կարգի՝ տաքսու վարորդները մեքենայում պետք է փակցնեն համապատասխան ցուցանակ՝ վարորդի, մեքենայի, ոչ անհատ լինելու դեպքում, նաև՝ սպասարկող ընկերութան մաիսն տվյալները: Թե որքան են ստիպված լինելու վճարել այդ լիցենզիան ստանալու համար վարորդները դեռ հստակեցված չէ, սակայն, պարզ է, որ այն լրացուցիչ բեռ է լինելու նրանց համար»: