Մոմավառություն՝ ի հիշատակ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի կնոջ
Հունիսի 28-ին՝ ժամը 19։00, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի կնոջ՝ Հասմիկ Գաբրիելյանի։
Մոմավառությունը կազմակերպվում է NEWSPRESS.am-ի և «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների նախաձեռնությամբ։
Բոլոր ցանկացողները կարող են մեզ հետ միասին իրենց մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցել ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի կնոջ հիշատակին։