Մահացել է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի կինը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Հասմիկ Գաբրիելյանը՝ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի կինը:
Նա ծանր հիվանդ էր: Այդ անդառնալի ու ծանր կորստի կապակցությամբ NEWSPRESS.am-ը ցավակցում է Հասմիկ Գաբրիելյանի ամուսնուն՝ Աշոտ Գրիգորյանին և նրանց մերձավորներին:
Հասմիկ Գաբրիելյանը, որպես վառ, պայծառ, բարի աձնավորություն ու որպես լավ մարդ միշտ այդպիսին կմնա նրան ճանաչողների հիշողության մեջ:
Նշենք, որ նա նաև ճանաչված դաշնակահար էր: