Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել
Արցախում այս տարվա ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 222% աճ: Ֆեյսբուքյան իր էջում նման թվեր է հրապարակել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ինչպես և կանխատեսվում էր զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որի տնտեսական էֆեկտն առաջին հերթին զբոսաշրջության վրա է արտահայտվել: Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ոլորտում 10% աճ է գրանցվել»,-գրել է նա: