Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը
«Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն։
Ինչ վերաբերվում է հայկական օդուժին, ապա Մովսես Հակոբյանի դիտարկմամբ՝ մենք ունենք լավ պատրաստված անձնակազմ։
«Հայկական օդուժը ձևավորվել է ՀՀ զինված ուժերին զուգահեռ: Եվ մեր օդաչուների այն արդյունքները, ինչը մենք տեսանք և արձանագրեցինք այսօր, փաստում է, որ մենք ունենք լավ պատրաստված անձնակազմ և պատրաստ աջակցելու համազորային ստորաբաժանումներին»,- նշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։