Արսեն Արշակյանի մասին լուրը «բլեֆ էր»
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Քիչ առաջ խոսեցի Արսեն Արշակյանի հետ, ում հետ մտերիմ եմ արդեն 25 տարի: Պարզվեց, որ Արսենը ոչ միայն չի աշխատում «Professional Medical Transportation» ընկերությունում, այլ ընդհանրապես ոչ մի տեղ չի աշխատում, քանի որ առայժմ աշխատանքի իրավունք չունի: Նա ապրում է եղբոր՝ Արմեն Արշակյանի տանը, որն, ի դեպ 18 տարի է բնակվում է Լոս-Անջելեսում, այնտեղ ավարտել է ռեզիդենտուրան և բժիշկ է աշխատում: Ով մի փոքր ծանոթ է Միացյալ Նահանգների կյանքին, շատ լավ կհասկանա թե ինչ է նշանակում բժիշկ ԱՄՆ-ում:
Այնպես որ այս ամենը հերթական հայկական լրատվական բլեֆ էր: Առայժմ այսքանը»:
Հիշեցնենք, որ Արսեն Արշակյանը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Վերջին շրջանում նա զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար վարչության պետի պաշտոնը, որից հրաժարվել է սեփական դիմումի համաձայն:
Համացանցում էլ լուրեր էին տարածվել, թե Արսեն Արշակյանը «Professional Medical Transportation» ընկերությունում։