Ճիշտ քաղաքականությունը՝ պարտք վերցնելն է, մենք կշարունակենք պարտք վերցնել․ ֆինանսների նախարար
Ինչքա՞ն և մինչև ե՞րբ է հնարավոր պարտք վերցնել։
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին իր հարցն ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Պատասխանելով հարցին՝ նախարարը խոստովանեց, որ շարունակելու են պարտք վերցնել։
«Մենք շարունակելու ենք պարտք վերցնել, սակայն ամենակարևորը այդ հարաբերական ցուցանիշների կամաց-կամաց կարգավորելն է։ Պետք է պարտք վերցնել, որ տնտեսական աճ լինի: Այսինքն՝ եթե ես կարողանում ես այնպես աշխատել, որ տնտեսական աճն ավելի լինի, քան պարտքը, պիտի պարտք վերցնեմ»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի:
«Ճիշտ քաղաքականությունը՝ պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել»,- ընդգծեց Վարդան Արամյանը: