«Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել․Tert.am
Այսօր գիշերը Նոր Նորքում գործող «Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձը ցանկացել է գումար տանել:
Հարձակման մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ ասելով, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է:
«Հունիսի 26-ին՝ ժամը 03:00-ին զանգահարել և հայտնել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել է դրամարկղին և պահանջել հանել այն»,-ասաց Ջանոյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։