Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Հասարակություն

Թույլ չտաք Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը. «S.O.S. Սևան»-ը դիմում է պատգամավորներին

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` թույլ չտաք Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը, չընդունեք կառավարության առաջարկը` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նաև նամակով դիմեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով հետ կանչել այս նախագիծը:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը կոչ է անում հասարակությանը միանալ իրենց և հանդես գալ այս վտանգավոր նախագծի դեմ:
«Սևանա լճի ափամերձ տարածքների բնակիչները խիստ անհանգստացած են ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, որի համաձայն` նախատեսվում է 3 տարվա ընթացքում Սևանա լճից բաց թողնել 1 միլիարդ խմ ջուր: Հունիսի 23-ին ՀՀ կառավարությունը որոշեց փոփոխել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը և 100 միլիոն մ3-ով ավելացնել Սևանա լճից ջրբացթողումները: Սա կառավարության վտանգավոր նախաձեռնության առաջին քայլն է:
Սևանա լճի կյանքը` ջրի որակը, կենսաբազմազանությունը խիստ կապված է լճի մակարդակի հետ: Մեր` Սևանա լճի ափամերձ տարածքներում ապրող ժողովուրդն ականատես է, երբ Սևանի մակարդակն իջնում էր, լիճը մահանում էր, երբ մակարդակը սկսեց բարձրանալ, լիճը կենդանացավ: Մենք գիտակցում ենք, որ լճի մակարդակի բարձրացումը կարող է վնաս հասցնել ափամերձ տարածքների շինություններին, սակայն ցանկանում ենք հիշեցնել, որ Սևանի ափին 4700-ից ավելի անօրինական շինություններ կան, որոնցից ապամոնտաժվել է չնչին հատվածը: Թանկարժեք շինությունները մնացել են, և արդեն քանի տարի է` ՀՀ կառավարությունը չի կողմնորոշվում, թե ինչպես վարվի այս շինությունների հետ:
Կառավարությունն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը, և հավելյալ ջրառի պատճառները տարեց տարի ավելի ու ավելի անհամոզիչ են: Այս հարցի վերաբերյալ համակարծիք ենք ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանի հետ, որը տրվել է ՀՀ կառավարությանը Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ և ուղարկվել է Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ին` վերջինիս 10.04.2017թ.-ի թիվ ԲԼ-Գ-02 հարցմանն ի պատասխան:
ՀՀ բնապահպանության նախարարության պատասխան նամակում մասնավորապես նշված է. «Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-276) 5-րդ մասի 5.1 կետով նշված միջոցառումների` նախատեսվել է Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացում` մոտ 21.6 սմ: Համալիր ծրագրով նախատեսված Սևանի ջրի ծավալը 30 տարվա ընթացքում կավելանա շուրջ 8.8 միլիարդ մ3, որը հավասարազոր է լճի մակարդակի 6,5մ բարձրացմանը: Նախատեսվել է նաև Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան տեղափոխել մինչև 165 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սևան ջրատարի կայուն աշխատանքի ապահովման շնորհիվ մինչև 300 մլն մ3 ջուր:
2012-2016թթ. տարեվերջի դրությամբ լճի մակարդակը բարձրացել է 0.36մ-ով (միջին հաշվով տարեկան 7.2սմ), ինչը 0.72մ-ով պակաս է օրենքով նախատեսվածից (5 տարվա համար 1.08մ, տարեկան 21.6սմ): Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք է գործել 577.2 մլն մ3 ջուր, ինչը 922.8 մլն մ3-ով պակաս է նախատեսվածից` 1500.0 մլն մ3:
Հարկ է նշել նաև, որ համաձայն Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության (2015թ.), տարբեր սցենարներով տրվել է ջրի ջերմաստիճանի կանխատեսում` 2030թ., 2050թ. և 2100թ. համար, ըստ որի Սևանա լճի ջրի ջերմաստիճանը մինչև 2100թ. բազիսայինի նկատմամբ (9.40) կբարձրանա 3.6-40C-ով: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Սևանա լճի ներհոսքը բազիսայինի նկատմամբ (787 մլն մ3) 2030թ. կնվազի ավելի քան 50 մլն մ3-ով, 2070թ.` ավելի քան 110 մլն մ3-ով, և 2100թ.` մոտ 190 մլն մ3-ով, այսինքն, լճի մակարդակը կսկսի իջնել տարեկան մոտ 16սմ-ով: Կլիմայի փոփոխման պայմաններում հաշվարկված է, որ եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, մենք կունենանք 71 մլն մ3 ջրի կորուստ, իսկ տեղումների կրճատման դեպքում ևս 36 մլն մ3 ջրի կորուստ:
Սևանա լճից հավելյալ (1.0 մլրդ մ3) ջուր վերցնելը կբերի լճի մակարդակի ավելի քան 80 սմ իջեցման, ինչը կխախտի վերջին տարիներին ձևավորված Սևանա լճի փխրուն էկոհամակարգի հավասարակշռությունը, և լիճը կենթարկվի Էվտրոֆացման: Լճի մակարդակի իջեցման հետևանքով կկրճատվի նաև հիպոլիմիոնի ծավալը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր, ինչը կհանգեցնի լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման` իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Ցամաքի կվերածվեն հարյուրավոր հեկտարներ, ափամերձ տարածքների ջրազրկման հետևանքով կոչնչանա ջրի բարձրացման արդյունքում մասնակիորեն վերականգնված մակրոֆիտների պաշտպանական գոտին, որը սահմանափակում է ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա: Ավելին, դրան կգումարվի նախկին ջրածածկ տարածքներից քայքայվող օրգանական մնացորդների ներթափանցումը լիճ, ավելացնելով նրանց կոնցենտրացիան ջրում, իսկ հետագայում այդ տարածքների ջրածածկվելու դեպքում կընթանա նեխման պրոցեսը, և վտանգի կենթարկվեն ձկների նոր ձվադրավայրերը:
Ներկայումս հսկայական ներդրումներ են կատարվում լճի էնդեմիկ ձկնատեսակների արդյունագործական պաշարների վերականգնման ուղղությամբ, սակայն լճում սաղմոնազգի ձկնատեսակների կենսապայմանների վատացման դեպքում այս ծրագիրը ևս անհաջողության կդատապարտվի: Բացի այդ, անհրաժեշտ է տնտեսական լուրջ հիմնավորում, թե արդյոք այդ 1 մլրդ մ3 ջրի տնտեսական արժեքն ավելին է, քան ջրի բարձրացման հետևանքով տարիների ընթացքում իրականացված հսկայածավալ ու բարդ աշխատանքների վրա ծախսված գումարներն ու ջանքերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրից ազատված տարածքները նորից կպատվեն բուսականությամբ` հատկապես մամուռով, կկառուցապատվեն և հետագա տարիների ընթացքում լճի բարձրացմանը զուգահեռ առաջ կգան նույն խնդիրները, որոնց լուծման նպատակով պետական բյուջեից ծախսվել են բավականաչափ մեծ գումարներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիներին Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում դրսևորվել են լճային էկոհամակարգի բարելավման միտումներ, սակայն լիճը դեռևս գտնվում է անկայուն վիճակում և յուրաքանչյուր սխալ միջամտություն կարող է բացասական հետևանքներ ունենալ վերջինիս համար, ինչպես նաև այն փաստը, որ հարևան պետություններն ունեն ջրի լուրջ խնդիր, իսկ Թուրքիայում վերջին տարիներին կառուցվող հզոր ջրամբարները (ընդհանուր 1.8 մլրդ մ3 ծավալով), կնվազեցնեն անդրսահմանային ջրի հոսքը Հայաստան (մասնավորապես կնվազի Արաքս և Ախուրյան գետերի ջրի հոսքը, ինչի արդյունքում կունենանք շուրջ 45% ջրի դեֆիցիտ Շիրակի մարզում և Արմավիրի ու Թալինի տարածաշրջաններում), և խոցելիությունը` կախված կլիմայական պայմաններից, առաջարկում ենք Սևանա լճում կուտակված հավելյալ ջրի (1 մլրդ մ3) պաշարը թողնել անփոփոխ, իսկ ոռոգման նպատակով Սևանա լճից Սևան-Հրազդան ոռոգման էներգետիկ համակարգով ջրի բացթողման չափաքանակը պահել մինչև 170 մլն մ3, ինչպես նախատեսված է (ՀՕ-276) 5.1 կետով:
Էկոհամակարգին հասցված վնասներին ֆինանսական գնահատական այս պահին տալը հնարավոր չէ, և մինչև Սևանա լճի 1 մլրդ մ3 ջրի հավելյալ բացթողումը անհրաժեշտ է գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը /շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն/` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար»:
ՀՀ Ազգային ժողովին կոչ ենք անում չընդունել կառավարության առաջարկը և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թողնել անփոփոխ:
Չմոռանանք, որ Սևանը տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ շտեմարանն է, և մենք իրավունք չունենք վատնել բնական արարչագործությամբ մեզ տրված պարգևը, որը մոտ ապագայում կարող է դառնալ մեր երկրի փրկության ու բարգավաճման միակ հույսը: Հույս ունենք, որ նորընտիր ԱԺ-ն իր գործունեությունը չի սկսի հանրային շահերին հակասող օրենքի ընդունմամբ, և մեր երկրում ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսին է Սևանի հիմնախնդիրը, կողմնակալ վերաբերմունք չի արձանագրվի:
Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններից առաջնահերթն է»,- նշված է «S.O.S. Սևան» նախաձեռնության նամակ դիմումում:
Դիմումն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Վարդևան Գրիգորյանին, ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի, մշտական հանձնաժողովի նախագահ` Հրայր Թովմասյանին, ՀՀ ԱԺ «Ելք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ծառուկյան» խմբակցություններին:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը ձևավորվել է ՀՀ կառավարության կողմից Սևանա լճի համար վտանգ ներկայացվող ՀՀ կառավարության կողմից վերջերս մշակվող և ընդունվող ծրագրերի, որոշումների և օրենսդրական նախագծերի մասին բարձրաձայնելու և Սևանա լճի պաշտպանության գործում հանրությանը խթանելու համար:
«S.O.S. Սևան» նախաձեռնություն