Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս են գալիս «Երկիր Ծիրանի» խմբակցությունից
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս են գալիս խմբակցությունից և շարունակելու են իրենց գործունեությունը որպես անկախ անդամներ: Այս մասին նրանք նշել են մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրանք ասել են նաև, որ մանդատները վայր չեն դնելու:
«Մենք չենք պատրաստվում ստեղծել որևէ կուսակցություն կամ միանալ մեկ այլ կուսակցության: Սակայն բաց ենք լինելու համագործակցության համար այն ուժերի հետ, որոնք կիսում են մեր հայացքները: Մենք պարբերաբար հաշվետվություն ենք ներկայացնելու մեր կատարված աշխատանքների վերաբերյալ»,-հայտարարեցին խմբակցության անդամները։
իշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հունիսի 18-ին նիստ էր անցկացրել և անվստահություն հայտնել խմբակցության անդամներ՝ Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին: