Կարեն Կարապետյանի «դրայվ»-ը վերադարձել է․ նա «ռեսթարթ» է տալիս
«Ռեսթարթ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նոր ռեժիմով, մինիմում վեցօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթական և ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոացառումներին»։ Այս հանձնարարականով սկսկեց այսօր կառավարության նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա կառավարության անդամներին հանձնարարեց «ռեսթարթ» տալ նախկին աշխատաոճն ու նոր աշխատանքային քաղաքականություն որդեգրել:
Վարչապետը նշեց նաև, որ հաշվի առնելով ԱԺ կողմից հաստատված կառավարության նոր ծրագրի իրագործման փուլի մեկնարկը, պետք է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-22 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ հստակ սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետները՝ եռամսյակային կտրվածքով:
Ցանկում ներառված միոջացառումների վերաբերյալ, ըստ վարչապետի, եռամսյակային կտրվածքով պետք է ներկայացնել տեղեկատվություն կառավարության աշխատակազմ: