Հոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Մամուլ

«Իրատես». Վարչապետը գիտի, բայց ոչինչ չի ասի

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը մեկամսյա դադարից հետո ճշտել է, որ 8 միլիարդի ներդրումները «կարող են իրականացվել, երբ էլեկտրաէներգիայի շուկան ամբողջովին ազատ կլինի, եւ հնարավոր կլինի Հայաստանից Վրաստան, Իրան էլեկտրաէներգիա արտահանել»: Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը նույնպես իրական հնարավորություն է ներդրումների համար: Այդ ներուժը կարող է իրացվել, երբ լինեն ենթակառուցվածքներ: Ներդրումները կարող են ուղղվել նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտ:

Ինչ համառ են ԱՄՆ-ի դեսպանները: Նախորդը աշխարհով մեկ Հայաստանի համար ներդրողներ էր որոնում, ներկան ուզում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից ու էներգետիկ կախվածությունից: Համառ են, որովհետեւ թիկունքում ԱՄՆ ունեն: ԱՄՆ-ում փոխվում են նախագահները, քաղաքականությունը չի փոխվում: Գերտերությունն ունի գերակայություններ ու հավատարիմ է իր քաղաքականությանը: Գերտերություն լինելն առավելություն է տալիս չնկատելու տեղական իշխանության դիմադրությունը: Ռիչարդ Միլզը դա կարող է իրեն թույլ տալ եւ առաջ տանել իր ծրագիրը: Նա մեծահոգի է: Եվ՝ համբերատար:

Ոչինչ, որ վարկերի հաշվին ապրող Հայաստանը գործնականում 8 միլիարդ դոլարի ներդրումը համարում է ավելորդ, ոչինչ, որ հերթով մերժում է տնտեսության զարգացման համար շահեկան, բայց «վտանգավոր» քաղաքական առաջարկները՝ միայն մնա կայուն ու ապահով: Ռիչարդ Միլզը փաստացի ուզում է Հայաստանի էներգետիկ շուկայում վերանա մոնոպոլիան: Հունիսի 1-ին կառավարությանն է ներկայացվել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ մշակած միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որ 3-4 տարիների ընթացքում ազատականացում է նախատեսում:

Իսկ «Գազպրո՞մը»: Իմաստ չուներ, որ Վաշինգտոնը Երեւանին առաջարկեր մի ծրագիր, որը մերժելու էր Մոսկվան: Դեսպանի հայտարարության հիմքում կարող է լինել ԱՄՆ-ՌԴ էներգետիկ գործակցություն՝ տարածաշրջանային կտրվածքով, որ հեռանկարում լուծելու է նաեւ քաղաքական ու տարածաշրջանային տնտեսական խնդիրներ: Իհարկե, ԱՄՆ-ՌԴ ներկա լարված հարաբերությունների համապատկերում դա հնչում է արտառոց ու անհնար: Պատժամիջոցներ, հակասություններ Սիրիայում, Կոնգրեսի հանձնաժողովներում հետաքննություններ ու հակառուսական ելույթներ, դեմոկրատների դեմարշներ հանրապետականների ու Դոնալդ Թրամփի դեմ եւ ինչ-որ ծրագիր Հայաստանում, որին առնչվում է Իրանը, որի հետ Վաշինգտոնի հարաբերությունները չեն ստացվում, Վրաստանը, որի հետ Մոսկվայի հարաբերությունները չեն ստացվում, Թուրքիան, որի հետ ոչ մեկի հարաբերությունները չեն ստացվում:

Բայց հենց դա է խաղի հմայքը եւ դիվանագիտական այսբերգի իրական հատվածը: Իսկ գուցե` ոչ: Ո՞վ գիտի: Գուցե միայն Կարեն Կարապետյանը, որ ընդունել է եւ՛ Ռիչարդ Միլզին, եւ՛ Ալեքսեյ Միլլերին, եւ՛ Թբիլիսի է գնացել, եւ՛ խոստանում էր Թեհրան գնալ, բայց նա ոչինչ չի ասի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: