Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հրավիրում է երկխոսության
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը` հունիսի 23-ին, Երևանի ժամանակով 19:00-ին կլինի ֆեյսբուքի ուղիղ եթերում և կպատասխանի երկրպագուների հարցերին: Այս մասին Մխիթարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ողջույն բոլորին, հետևեք ֆեյսբուքյան իմ էջին, քանի որ այս ուրբաթ, ժամը 16:00 (Երևանի ժամանակով 19:00), ես կլինեմ այստեղ՝ ուղիղ եթերում և կպատասխանեմ ձեր հարցերին: Եկեք սկսենք… Պարզապես գրեք մեկնաբանություններ բաժնում… կհանդիպենք վաղը՝ երկխոսության համար»,- գրել է Մխիթարյանը:
