Շահեն Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում
2017 թ. հունիսի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դիլանյանի, նշանակված էր Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Երևանի քաղաքապետարանի հերթական հայցի քննությունը:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաքներ և երթեր անցկացնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ