«Ցավում եմ. ժամանակ վատնեցինք` պաշտոնացավն այստեղ բուժելու». Արա Բաբլոյան
«Ցավում եմ, որ այսքան ժամանակ վատնեցինք` պաշտոնացավն այստեղ բուժելու կամ խորացնելու»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսպես սկսեց ԱԺ-ում կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթը:
«Հավանական է` ինձ էլ հարցնեն, թե շարունակելո՞ւ եմ 2018-ին ԱԺ նախագահի պաշտոնավարումը, և ես կարող եմ ասել` շարունակելու եմ լինել իմ ժողովրդի ծառան և կանեմ այն, ինչ արել եմ մինչև հիմա: Կաշխատեմ այնտեղ, որտեղ պիտանի կլինեմ: Բոլորիս նպատակն է ստեղծել զարգացած, արդար և անվտանգ պետություն, որտեղ մեր քաղաքացիները կկարողանան աշխատել, ստեղծագործել ու իրականացնել իրենց երազանքները»,- ասաց Բաբլոյանը:
Ըստ նրա կարևոր է ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը:
«Պետությունը չի կարող ամուր լինել, եթե քաղաքացին իրեն անվտանգ չի զգում»,- ասաց Բաբլոյանը: