Ադրբեջանի համար երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև
Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է իր հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական անօդաչու թռչող սարք են խոցել:
Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»:
Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»: