Կարեն Ավագյանը Ելք-ին «հանդիմանեց» Պարույր Սևակի խոսքերով
«Այժմ բոլորը կարդալ գիտեն, փա՛ռք կարդացածը հասկացողին»:
Պարույր Սևակի այս մեջբերմամբ սկսեց իր ելույթը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:
Պատգամավորի այս ակնարկն ուղղված էր ԵԼՔ-ին, որի պատգամավորները, Կարեն Ավագյանի խոսքով, ծրագրի քննարկումների ժամանակ բովանդակությունից բավականին շեղվեցին:
«Մարդիկ եղան, ովքեր սկսեցին քննարկել, թե ով է լինելու վարչապետը 2018թ-ին, մինչդեռ նույնիկս իրենք չգիտեն, թե ով է լինելու իրենց խմբակցության ղեկավարը՝ 18-ին»,-ասաց Ավագյանը:
Նրան ի պատասխան՝ դահլիճից սկսեցին աղմուկով արձագանքել պատգամավորները: Այնպես որ ԱԺ նախագահ րա Բաբլոյանը ստիպված էր միջամտել և լռելու կոչ անել:
Նա իր խոսքում նշեց, որ կառավարության ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ծրագրային ելույթի վրա:
«Կարող ենք այս ծրագիրն անվանել՝ անվտանգություն, առաջնընթաց, նոր սկիզբ, արդար Հայաստան»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Կառավարության 2017-2022թթ ծարգիրը: