Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ Դանիելյան
Մամուլ

«168 ժամ». Բանակցությունների ներկայիս ձեւաչափը տանում է պատերազմի

«168 ժամ» թերթը գրում է. «Բանակցություններում ներգրավվելը, իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, որ կողմերը սկզբունքորեն շատ տարբեր կերպով են հասկանում բուն բանակցությունները եւ դրանց վերջնական արդյունքը։ Եվ այն, ինչ մի կողմի համար փոխզիջում է, մյուս կողմի համար բոլորովին էլ փոխզիջում չէ. յուրաքանչյուր կողմը խնդրի լուծումը տեսնում է բացառապես իր սցենարով, եւ այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։ Բայց յուրաքանչյուր կողմն էլ համաձայն է մասնակցել բանակցություններին՝ պայմանով, որ դրանք անպայման կավարտվեն այնպես, ինչպես ինքն է ուզում։ Իսկ իրական կյանքում այդպես չի լինում, եւ Ղարաբաղյան հակամարտության դեպքում նույնպես այդպես չի կարող լինել։

Այդ պատճառով ներկայումս, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չեն կարող տալ։ Եվ ՄԽ համանախագահների ջանքերն ուղղված են հնարավոր պատերազմը կանխելուն»,- մեր թղթակցին ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչ, Կովկասի հարցերով փորձագետ, «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Էպիֆանցեւը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որ երկու մայրաքաղաքներում կոչ են արել կողմերին «բարեխղճորեն եւ քաղաքական կամք ցուցաբերելով՝ կրկին ներգրավվել բանակցային գործընթացում»:

Ըստ նրա` ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երեւանի դիրքորոշումը չի նպաստում բանակցություններին, դա անիմաստ է, յուրաքանչյուր կողմը խոսում է այն մասին, թե ինչպես մյուս կողմը կկատարի իր պայմանները. «Իսկ իրական դիվանագիտությունում այդպես չի լինում։ Ես կարծում եմ, որ առավելագույն շահավետ սցենար թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի կողմից անհնար է։ Ներկայիս իրավիճակի զարգացումների մի քանի սցենար կարելի է գծել։ Առաջինը՝ միջազգային հանրությունը սկսի ճնշում գործադրել երկու կողմերի վրա, ընդգծում եմ՝ երկու կողմերի՝ եւ՛ Բաքվի, եւ՛ Երեւանի վրա՝ նպատակ ունենալով հասնելու ինչ-որ իրական փոխզիջման:

Բայց ցանկացած դեպքում փոխզիջումը ցավոտ կլինի յուրաքանչյուր կողմի համար էլ։ Այսինքն՝ կա՛մ միջազգային հանրությունը պետք է ինչ-որ լուծում առաջարկի եւ ճնշում գործադրի, կա՛մ լայնամասշտաբ պատերազմը կվերսկսվի, բայց այն չի ավարտվի Ադրբեջանի հաղթանակով։ Կարծում եմ՝ Ադրբեջանին թույլ չեն տա երկար պատերազմել, կարող է ապրիլյան քառօրյայի նման մի բան լինել, Ադրբեջանն առաջ գնա մի 1000 քառ. կմ կամ զիջի դիրքերը մի 1000 քառ. կմ։ Ես սա պայմանական եմ ասում։ Այլ իրավիճակ ես չեմ կարող կանխատեսել։ Այնպես, ինչպես Երեւանը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, այդպես էլ Բաքուն չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։ Եվ բանակցությունների ներկայիս ձեւաչափը փակուղային է, տանում է պատերազմի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: