Արծրուն Հովհաննիսյանը հերքել է
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե իբր գերի են վերցրել հայկական զինված ուժերի զինծառայողի:
«Հայկական Զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։