Սամվել Կարապետյանը հերքում է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով հերքել է թուրքական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավը լիցքավորման համար կայանել է Բոդրումում։
«Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝ Բոդրումի նավահանգստում»: Թուրքական ԶԼՄ-երի այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր»,- ասված է հայտարարության մեջ։