«Մի գավաթ գինի և մի բուռ գրականություն»․ գրական ընթերցումներ՝ նվիրված Արթուր Հայրապետյանին
Հունիսի 19-ին գրող, սցենարիստ, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի ծննդյան օրն է։ Այդ օրը Արթուր Հայրապետյանը կազմակերպել էր նաև գրական հուշ երեկո՝ «Մի գավաթ գինի և մի բուռ գրականություն» խորագրով։
Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, երգիչ-երգչուհիներ, շոու բիզնեսի հայտնիներ։ Արթուր Հայրապետյանի հետ գրական ընթերցումները նախաձեռնել էր դերասանուհի Ռոզի Ավետիսովան։ Ինչպես նա, այնպես էլ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը հատվածներ կարդացին գրողի ստեղծագործություններից։
NEWSPRESS.am-ը շնորհավորում է Արթուր Հայրապետյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում նրան ստեղծագործական նոր վերելքներ։





