Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Հասարակություն

Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադրի ծննդյան 110-ամյակի առիթիվ

Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիր, ականավոր գիտնական ու մանկավարժ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանի ծննդյան 110-ամյակի առիթիվ:

buniatyan 1

Հրաչյա Բունիաթյանը ծնվել է 1907 թ. մայիսի 1-ին Նոր-Բայազետում (այժմ` ք. Գավառ): Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում: Այնուհետև տեղափոխվել է Երևան, ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը և սկսել է աշխատել որպես կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ: Այնուհետև ղեկավարել է Երևանի Անասնաբուծական-անասնաբուժական և ավելի քան երկու տասնամյակ` բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը: 1939-ից մինչև 1941 թ. Հ. Բունիաթյանը Երևանի բժշկական ինստիտուտի տնօրենի գիտության գծով տեղակալն էր: 1942-46-ին աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի ռեկտոր, օգտագործելով իր ողջ ունակությունները, գիտնականի ու մանկավարժի կազմակերպական տաղանդը այդ ուսումնական հաստատության ամրապնդման և հետագա զարգացման համար: Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կազմավորման հենց սկզբից նա ընտրվում է ակադեմիայի իսկական անդամ և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

Այնուհետև ընտրվում է ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի և ապա փոխպրեզիդենտի պաշտոններում: 1943 թվականից ակադեմիկոս Հ. Բունիաթյանը միաժամանակ ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը, իսկ 1961-ից մինչև իր կյանքի վերջը նա հանդիսանում էր իր կողմից հիմնադրված ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի (որը կրում է նրա անունը) տնօրենը: Կարճատև ժամանակամիջոցում ինստիտուտն աճելով վերածվեց նյարդաքիմիական խոշոր կենտրոնի և լայն ճանաչում ստացավ ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում:

Մեր հանրապետությունում նա առաջինը, պրոֆեսոր Հ. Հովհաննիսյանի հետ միասին, ձեռնամուխ եղավ վիտամինների կենսաքիմիայի հետազոտությանը: Այդ աշխատանքներով բացահայտվեց ասկորբինաթթվի հակաօքսիդանտային հատկությունը: Պարզվեց, որ ֆոսֆոր պարունակող մի շարք ճարպանման նյութեր կարող են նպաստել հյուսվածքներում օքսիդացման պրոցեսին և, ընդհակառակը, կանխել այն: Հ. Բունիաթյանը մշակում է օրգանիզմում ասկորբինաթթվի փոխանակության նյարդա-հումորալ կարգավորման պրոբլեմը: Այդ պրոցեսի նյարդա-հումորալ և, հատկապես, ռեֆլեկտոր կարգավորման մեխանիզմի պարզաբանումը մեծ չափով նպաստեց օրգանիզմում ընդհանուր նյութափոխանակության և ուղեղի ֆունկցիոնալ կենսաբանության զարգացմանը:

Հ. Բունիաթյանը և նրա աշակերտները ուշագրավ հետազոտություններ են կատարել էներգետիկ և ազոտային փոխանակության կարևորագույն ռեակցիաներում գլխուղեղի ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններից մեկի` գամմա-ամինոկարագաթթվի և դրա ածանցյալների կենսաքիմիական դերի, ինչպես նաև նյութերի փոխանակության նյարդա-հումորալ կարգավորման պարզաբանման ուղղությամբ: Առաջին անգամ ցույց տրվեց, որ այդ միացության ազդեցությամբ բարձրանում է բջջային թաղանթների թափանցելիությունը ոչ միայն առանձին իոնների, այլև գլյուկոզայի, ամինաթթուների և մի շարք այլ նյութերի նկատմամբ: Ապացուցվեց, որ այդ միացությունը գլխուղեղից բացի գոյանում է նաև այլ օրգաններում, որը հետագայում իր հաստատումն ստացավ արտասահմանյան հեղինակների աշխատանքներում: Կատարված հետազոտությունների հիման վրա Հ. Բունիաթյանը եկավ այն եզրակացության, որ գամմա-ամինոկարագաթթուն լինելով թաղանթային ակտիվ միացություն, կարևոր ֆունկցիա է կատարում գլխուղեղի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի հոմեոստազում:

Ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում ժամանակակից բարձր մակարդակով կատարված աշխատանքները լայն ճանաչում են գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում: Զգալի հաջողություններ են ձեռք բերվել ուղեղի հյուսվածքի կենսաքիմիական մի շարք նուրբ մեխանիզմների բացահայտման և ստացված արդյունքները բժշկության մեջ ներդնելու ուղղությամբ:

Ակադեմիկոս Հ. Բունիաթյանը կարևոր ներդրում ունի մեր հանրապետությունում երիտասարդ գիտական կադրերի պատրաստման գործում և հիրավի հանդիսանում է Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը: Նրա ղեկավարությամբ ավելի քան 60 գիտական աշխատողներ պաշտպանել են թեկնածուական ու դոկտորական թեզեր: Նրա գրչին է պատկանում ավելի քան 250 գիտական աշխատանք ու մենագրություն: Նա կենսաքիմիայի ինստիտուտի կողմից լույս ընծայվող «ՈՒղեղի կենսաքիմիայի հարցեր» գիտական ժողովածուների խմբագիրն էր: Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ «Նեյրոքիմիա» հանդեսի ստեղծումը ակադեմիկոս Հ. Բունիաթյանի և նրա կողմից ղեկավարած կենսաքիմիկոսների ծառայության ակնհայտ գնահատումն էր, որոնք նշանակալի ներդրում ունեն նյարդաքիմիայի մի շարք կարևոր ուղղությունների զարգացման ասպարեզում:

Բեղմնավոր էր նաև ակադեմիկոս Հ. Բունիաթյանի հասարակական գործունեությունը: Երկար տարիներ նա ղեկավարել է հանրապետության ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղաբանների, այնուհետև կենսաքիմիկոսների ընկերությունները: Նա ակտիվորեն մասնակցել է միջազգային կենսաքիմիական մի շարք կոնգրեսների ու գիտաժողովների աշխատանքներին: Ակադեմիկոս Հ. Բունիաթյանը գիտության նշանավոր կազմակերպիչ էր: Նա աչքի էր ընկնում գիտության տարբեր բնագավառներին և մշակույթին վերաբերող հանրագիտարանային գիտելիքներով, հսկայական աշխատասիրությամբ, որոնք ներդաշնակորեն զուգակցվում էին սկզբունքայնությամբ և պահանջկոտությամբ իրեն և իր աշակերտների նկատմամբ, զգայուն ու հոգատար վերաբերմունքով դեպի գիտական աշխատողները և, հատկապես, երիտասարդները:

Հ. Բունիաթյանը ոչ միայն խոշոր գիտնական էր, այլև հիանալի մանկավարժ: Կենսաքիմիայի վերաբերյալ նրա դասախոսությունները Երևանի պետական համալսարանի, Բժշկական և Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների ուսանողների համար միշտ աչքի էին ընկնում իրենց կուռ շարադրանքով, գիտական տրամաբանությամբ, հետաքրքրությամբ և խորությամբ: Մեր հանրապետությունում աշխատող շատ պրոֆեսորներ, գիտության դոկտորներ ու թեկնածուներ, տարբեր լաբորատորիաների և գիտական հիմնարկությունների ղեկավարներ հանդիսանում են Հ. Բունիաթյանի աշակերտները: Այդ կարևոր հանգամանքը նրան բնութագրում է որպես բազմահմուտ մանկավարժի և գիտնականի: Օժտված լինելով մեծ խորագիտությամբ ու ներքին կուլտուրայով, զուգակցված բացառիկ համեստությամբ, Հ. Բունիաթյանը հիրավի վայելում էր իր աշակերտների ու բարեկամների խոր հարգանքն ու սերը:

Ականավոր գիտնականի ու մանկավարժի, մարդու և քաղաքացու` ակադեմիկոս Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանի կերպարը վառ օրինակ կարող է ծառայել գիտնականների երիտասարդ սերնդի համար:

 

Պրոֆեսոր Արմեն Սիմոնյան 

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ,
ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի
ինստիտուտի լաբորատորիայի վարիչ