6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան
Տնտեսություն

Իշխանությունները պարզապես չեն ցանկանում «Նաիրիտը» գործարկել․ Աշոտ Գրիգորյան

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ 

-Պարո′ն Գրիգորյան, «EU-ASIA Business Finance Center» հոլդինգը ստացա՞վ արդյոք ՀՀ կառավարության կողմից «Նաիրիտի» վերաթողարկման շուրջ պատասխանը։

-Միջազգային պրակտիկայում նման մրցույթի երբևիցե չենք հանդիպել, որի արդյունքները կազմակերպիչը չի ներկայացնում մասնակցին։ Ավելին՝ մենք բազմիցս դիմել ենք վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը շուտափույթ հանդիպելու, «Նաիրիտի» վերաթողարկման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, և մինչ այսօր ոչ մի արձագանք չենք ստացել։ Սա ավելի քան զարմանալի է։

Այն բարբաջանքները, որ «Նաիրիտի» շուրջ վերականգնման ոչ մի ծրագիր ոչ միայն Հոլդինգը չունի, այլև ընդհանրապես գոյություն չունի, անընդհատ արծարծվում է իշխանական մամուլի կողմից։ Այդ դատարկախոսներին ևս մեկ անգամ հայտարարում ենք՝ Հոլդինգն այս ծրագիրը ներկայացրել է կառավարություն, Ազգային ժողով և նաև մրցութային հանձնաժողովին։ ««Հալվա», «հալվա» ասելով՝ բերանը չի քաղցրանում», ասվում է տարածված արևելյան ասացվածքի մեջ․ որքան էլ փորձեք կեղծել և անընդհատ կրկնել վարչապետ Կարեն Կարապետյանի կատարած սխալը, այն է՝ Հոլդինգը չունի ծրագիր, վարկաբեկելու եք ձեզ, քանզի վարչապետն իր սխալն անելուց հետո Հոլդինգի կողմից ստացել է հստակ պատասխան։

Իսկապես, Կարեն Կարապետյանը սկզբում տեղյակ չէր եղել, որ կա չափազանց լուրջ կազմակերպված ծրագիր, որի համար կառավարությունը վճարել է անասելի հսկայական գումար՝ 300 000 դոլար, համաշխարհային հեղինակություն վայելող անգլիական «Յակոբս» ընկերությանը։ Այդ ծրագիրը վերամշակվել է հայ մասնագետների կողմից և Հոլդինգի փորձաքննության արդյունքում հավանություն է ստացել։ Ցավով պետք է նշեմ, որ մեր տպավորությունն այն է, որ իշխանությունները Հայաստանում արդյունաբերության զարգացման հարցում հետաքրքրություն չեն ցուցաբերում։

-Քիմիայի մասնագետների պահանջարկը շատ ցածր է, և որոշ ֆակուլտետներ և ուսումնական հաստատություններ փակվում են։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Նաիրիտի» հետ ոչ մի ապագա չեն ցանկանում կապել։

-Անկասկած, համամիտ եմ հարցադրմանը և պատճառն էլ կարող եմ նշել, չէ՞ որ «Նաիրիտի» աշխատակիցների ակտիվ խումբը դիմել է ՀՀ դատախազություն՝ «Նաիրիտի» շուրջ կատարված թալանի վերաբերյալ փաստերն արծարծելով։ Եթե հավատանք նրանց ներկայացրած փաստաթղթերին, ապա ՀՀ կառավարությունը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, կոնկրետ 35 մլն և 10 մլն գործարքների շուրջ պատասխանատվության պետք է ենթարկվի։ Համաձայն փաստերի՝ այն գումարներն արտահանվել են օֆշորային կազմակերպությունների հաշվին և լուրջ կոռուպցիայի մասին ահազանգ են պարունակում։ Բոլորիս խորին համոզմամբ՝ սա է այն կարևորագույն պատճառներից մեկը, ըստ որի՝ իշխանությունները և կոնկրետ երկրի նախագահը սարսափում են «Նաիրիտը» վերաթողարկելու մտքից․ իշխանությունները պարզապես չեն ցանկանում «Նաիրիտը» վերաթողարկել։

-Ի՞նչ է նախատեսում Հոլդինգը և եվրոպահայերի ֆորումը՝ այս հարցերի լուծումները տալու հարցում։

-Մենք նամակ ենք պատրաստել վարչապետ Կարեն Կարապետյանին Հոլդինգի անունից, որով արդեն քանիերորդ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անմիջապես Հայաստան ժամանելու և նրա հետ հանդիպելու համար։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության՝ «Նաիրիտը» սնանկ հայտարարելուց հետո կառավարիչն սկսել է գույքի վաճառք, ինչը չափազանց վախեցնում է մեր Հոլդինգի անդամներին։ Մենք սարսափով ենք սպասում, որ մեր հաջորդ այցի ընթացքում հայտնաբերենք գործարանի վերաթողարկման համար կարևոր տեխնոլոգիաների պակասը, որն այս շուտափույթ վաճառքի արդյունքում կարող է իրականացված լինել։ Մենք պահանջում ենք հրապարակել «Նաիրիտի» վերաթողարկման շուրջ մրցույթի արդյունքը և շուտափույթ բանակցությունների սեղանին նստել՝ Հոլդինգի հետ աշխատանքները կազմակերպելու պայմանով։ Եթե այս անգամ ևս մեր նամակը մնա անպատասխան, մենք կդիմենք Ազգային ժողովին՝ պահանջելով հարցը դնել քննարկման Ազգային ժողովում։