«Իրավունք». Բոլորը մտել են սեղանի տակ. Ինչն է եղել ԱՄՆ դեսպանատանը տագնապի ազդանշանի պատճառը
«Իրավունք» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ՀՀ քաղաքացիների ընդունելության ժամանակ, հանկարծակի հնչել է տագնապի ազդանշան: Այն հնչում է սովորաբար տեռորիստական ակտերի կամ որևէ այլ վտանգի դեպքում:
Քաղաքացին, որն այդ պահին գտնվել է դեսպանատան սենյակներից մեկում, ստիպված է եղել դեսպանատան աշխատակիցների հետ միասին ծնկի իջնել և թաքնվել սեղանի տակ, ու այսպես մոտավորապես 20 րոպե: Իսկ թե ինչն է եղել տագնապի ազդանշանի պատճառը՝ հայտնի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: