«Ժողովուրդ». Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը՝ առայժմ հայտնի չէ:
Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: