Հրդեհ Արտեմ Միկոյան փողոցում
Հունիսի 19-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 14։43-ին: Ավտոտնակում այրվել են ավտոպահեստամասեր (մոտ 4 քմ):