Լևոն Հայրապետյանն ամուսնացել է (լուսանկար)
Հունիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի և նրա ընտրյալ Անի Մելիքյանի պսակադրության արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է Լևոնին և Անիին, մաղթում նրանց բազում տարիների անհոգ և երջանիկ համատեղ կյանք:
