Վարչապետը հասարակական հիմունքներով խորհրդական է նշանակել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա՝ հունիսի 19-ի որոշմամբ, Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վռամ Գյուլզադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»: