Կապանում հրդեհ է բռնկվել. փրկարարները տարահանել են 8 բնակչի
Հունիսի 16-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարններից մեկում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Փրկարարները տարահանել են մուտքի 8 բնակիչներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 03:16-ին:
Բնակարանում այրվել է հյուրասենյակը (մոտ 16 քմ)՝ գույքով: