«Այստեղ աղջիկներ չկան, բոլորը Երևանի ավագանու անդամներ են»․ Փոստանջյան
«Ինչո՞ւ չեն աշխատում գրանցման համար նախատեսված կոճակները»։ Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին իր հարցն ուղղեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը։
Տարոն Մարգարյանը, ում դուր չէր գալիս խմբակցության անդամների չընդմիջվող հարցերը, անփույթ պատասխան տվեց․«Որովհետև չեն աշխատում: Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել»:
«Աղջիկ» բառը վրդովեցրեց Զարուհի Փոստանջյանին։
«Այստեղ աղջիկներ չկան, այստեղ բոլորը Երևանի ավագանու անդամներ են»,-արձագանքեց նա։