Հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժողովուրդ ջան, այս սառը եղանակից չտխրեք, հունիսի 17-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանն այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»։