«Իրավունք». Սկանդալ Ադրբեջանում. վաճառվում է Մուհամեդ մարգարեի ժառանգի վկայականը
«Իրավունք» թերթը գրում է.
«Ադրբեջանում բավականին յուրահատուկ սկանդալ է տեղի ունեցել: Ոմն Էլնուր Թաղիև ղազիի (շարիաթական դատավոր) ստորագրությամբ և կնիքով վավերացված վկայական է տրվել, որ նա հանդիսանում է «սեյիդ»՝ այսինքն Մուհամմեդ մարգարեի ժառանգ:
Թե ինչ նպատակով էր տրվել այդ վկայականը, հայտնի չէ, սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, և Կովկասի մուսուլմանների վարչությունը շտապել էր հայտարարել, որ փաստաթղթեր չի տրամադրում, և դա անձամբ ղազիի նախաձեռնությունն է:
Ինքը՝ շարիաթական դատավոր Թահմազովը, հաստատել է, որ տվել է այդպիսի փաստաթուղթ և պատմել է հեքիաթ, թե ինչպես Թաղիևը չորս վկա է բերել, որ իրոք մարգարեի ժառանգ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: