Օձեր են հայտնաբերվել
Հունիսի 15-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 15-ին, ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: