Ադրբեջանի բանակի զինծառայողը սպանել է ծառայակցին (լուսանկար)
Հունիսի 14-ի գիշերը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (Orxan Hüseynov): Այս մասին հունիսի 15-ին գրել է Razm.inf-ն՝ հղում անելով ադրբեջանական Criminal.az կայքին:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (աջից)
Օրհան Հուսեյնովը Բաքվի Բաքիխանով շրջանից է: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 15-ին: Ըստ աղբյուրի՝ Հուսեյնովին սպանած զինծառայողին հանձնել են իրավապաշտպան մարմիններին:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորուստի մասին:
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ի հունվարի 1-ից մինչև այժմ բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 30 զինծառայողի մահվան մասին։