«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանի կուսակցության գրասենյակը փակվում է
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չշարունակի քաղաքական գործունեությունը:
Հուլիսի 1-ին լրանում է նրա հիմնած «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակի վարձակալության մեկամյա ժամկետը, և տեղեկություն կար, որ չեն պատրաստվում երկարացնել վարձակալության ժամկետը, նախ՝ որ քաղաքական անհրաժեշտություն չկա, որովհետև կուսակցությունում գրեթե բացառում են ՕՐՕ-ի հետ նոր համագործակցության հնարավորությունը, դրանից բացի, փող չկա:
Ավելի վաղ փակվել էր նաև կուսակցության կայքը: Քիչ հավանական է նաև, որ Դալլաքյանը դարձյալ պաշտոն զբաղեցնի:
Կուսակցության վարչության անդամ էդուարդ Անտինյանը երեկ գրասենյակի փակման և ապագա անելիքների մասին մեզ ասաց. «Առաջիկայում, երբ մեր անելիքները հստակեցնենք, ըստ նոր ծրագրի, նաև կհամապատասխանեցնենք աշխատանքային պայմանները: Գրասենյակ պահելն ինքնանպատակ չէ, այն առաջին հերթին պետք է ֆունկցիոնալ նշանակություն ունենա: Կարծում ենք՝ առաջիկայում այդ հարցերի պատասխանները կունենանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: