Հրդեհ Վանաձոր քաղաքում
Հունիսի 14-ին, ժամը 19:51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: