ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները
Միջազգային

Ադրբեջանն Ուկրաինային «փրկում» է ռուսական «նավթային ասեղից»

Ադրբեջանը դարձել է Ուկրաինա նավթի հիմնական մատակարար։ Նավթի հիմնական մատակարարներն են՝ Ադրբեջանը(83,4%) և Ղազախստանը (12,6%), իսկ ՌԴ-ին բաժին է ընկնում առաքումների 2,4%-ը։

Ուկրաինան ունենալով լուրջ խնդիրներ ՌԴ-ի հետ՝ ցանկանում է գտնել ռուսական գազից ու նավթից կախվածության թուլացման ուղիներ և Ադրբեջանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որը թույլ կտա Կիևին Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ մերձկասպյան էներգակիրներով հարուստ երկրներ՝ Ղազախստան, Թուրքմենստան, ինչպես նաև Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործել իրանական նավթն ու գազը ստանալու համար:

Չմոռանանք, որ Ուկրաինան ու Ադրբեջանը միևնույն հակառուսական ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են:

«Укртранснефть»-ն ու «Укртатнафта»-ն արձանագրություն են ստորագրել ադրբեջանական նավթը Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան տեղափոխելու մասին։ Ադրբեջանական նավթը փոխարինելու է ռուսական նավթին։

«Укртатнафта»-ն ցանկություն ունի 2017-2019թթ.–ին «Azeri Light» տեսակի նավթը Օդեսայով տեղափոխել Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան։ Ծավալը կազմելու է տարեկան 1,3 միլիոն տոննա։«Azeri Light» նավթի առաքումները նախատեսվում է սկսել 2017թ.-ի հունվարի մեկից։

Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանն Ուկրաինայի նավթամթերքների ռազմավարական պաշարներն ապահովող օբյեկտներից մեկն է և այն բավարարում է ուկրաինական շուկայի ավելի քան 30 %-ը՝ օրը գործարանում մշակվում է 7000 տոննա նավթ։

Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ազեր Հուդիևը հայտարարել է, որ Օդեսա-Բրոդի նավթամուղով ադրբեջանական նավթի առաքումների վերականգնումը դեպի Ուկրաինա փոխշահավետ է և այն բազմակողմ համագործակցության տարրերից մեկն է։

Ուկրաինան փորձելու է Ադրբեջանի տրանսպորտային միջանցքներն օգտագործել իր ապրանքները՝ ՌԴ-ը շրջանցելով Կենտրոնական Ասիա ու Չինաստան դուրս բերելու համար: Բաքուն ու Կիևը պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ում ու այլ միջազգային հարթակներում քվեարկում միմյանց օգտին՝ հակահայկական բանաձևեր ընդունելով:

Ադրբեջանն էլ հետաքրքրված է Ուկրաինայով, որպես սպառման մեծ շուկայի, այդ թվում իր նավթի ու գազի համար, որն Ուկրաինա է արտահանվում վրացական սևծովյան նավահանգստյան հզորություններով: SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ուկրաինացի վարձկանները կռվում էին Ադրբեջանի զինված ուժերի շարքերում ընդդեմ Արցախի՝ ուկրաինացիները հիմնականում օդաչուներ էին ու դիպուկահարներ:

Ադրբեջանը տարիներ շարունակ տանկեր, ուղղաթիռներ, հրետանային և այլ համակարգեր է գնում Ուկրաինայից, որը դեռևս պահպանել է խորհրդային ռազմա-արդյունաբերական ներուժը:

Ուկրաինայի ու Ադրբեջանի միջև վերջերս կնքվել է Ան ռազմա-տրանսպորտային 10 ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը: Այդ ինքնաթիռները նախատեսված են զորք, զինամթերք տեղափոխելու և դեսանտ իջեցնելու համար: Արդեն իսկ հասկանալի է, թե այդ զինամթերքներն ու զինատեսակներն ում դեմ է օգտագործելու Ադրբեջանը։

Ուկրաինան մեծ հեռանկարներ ունի զարգացնելու հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Կիստիոնը։

Նա նշել է, որ իրենք ցանկանում են դիվերսիֆիկացնել հեղուկ գազի մատակարարումներն ու բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։ Ըստ նրա, իրենք գազ ու նավթ են ցանկանում տեղափոխել Ադրբեջանից ու դրա համար համապատասպան տերմինալներ են կառուցում։ Նա հավելել է, որ SOCAR–ը հանդիսանում է նրանց վստահելի գործընկերը։

Ուկրաինան Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը՝ ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից: Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումն ունի իրական հեռանկարներ հաշվի առնելով Բաքվի ու Կիևի ռազմա-քաղաքական սերտ, ռազմավարական հարաբերություններն այդ թվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում:

ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին՝ Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում: ՎՈւԱՄ-ի կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության գլխավոր նպատակն անդամ-երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է: ԱՄՆ-ն այս պահին փորձում է ակտիվացնել ՎՈՒԱՄ-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքն օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար: Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա:

Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ավարտից հետո Ուկրաինան կկարողանա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ իրանական շուկա՝ այնտեղից նավթամթերքներ ներկրելու և դրա փոխարեն ուկրաինական հացահատիկը, ծանր արդյունաբերության, ռազմական նշանակության արտադրանքն Իրան արտահանելու համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի օգուտներին, ապա Բաքուն դուրս կգա ուկրաինական բազմամիլիոնանոց շուկա, կդառնա տարանցիկ երկիր Արևելք-Արևմուտք ուղղության վրա, իսկ Ուկրաինայի տարածքով մուտք կունենա նաև Մերձբալթիկա ու Լեհաստան, այսինքն՝ ԵՄ-ի շուկա:

Արտյոմ Բալասանով