«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ խաղացողի հետ (տեսանյութ)
Այսօր «Ալաշկերտը» պայմանագիր ստորագրեց սերբ կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
192 սմ հասակ ունեցող փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», «Բորաց Չաչակ», Բելառուսի «Նեման», Ղազախստանի «Կայսար» և «Ակժայիկ», Լիտվայի «Սուդուվա» թիմերում: Միլիան Յաբլանի նախորդ ակումբը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր:
«Ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտի» հետ: Ամբողջ ուժերս կներդնեմ, որպեսզի օգնեմ թիմիս հաջողություների հասնել Չեմպիոնների լիգայում և կրկին դառնալ Հայաստանի չեմպիոն»,- նշել է սերբ ֆուտբոլիստը: