Լոնդոնում այրվում է բազմահարկ բնակելի շենք
Լոնդոնում այրվում է բազմահարկ Grenfell Tower բնակելի շենքը։ Կրակը տարածվել է ամբողջ շինությունում, հաղորդում է BBC-ն։
Դեպքի վայրում աշխատում են շուրջ 40 հրշեջ մեքենաներ և 200 հրշեջներ, որոնց դեռ չի հաջողվել հանգցնել կրակը։
Այրվում են շինության 2-րդից 27-րդ հարկերը։ Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում։ Շարունակվում է շինությունից մարդկանց տարհանելու գործընթացը։
Դեռ տեղեկություն չկա, թե ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ եւ ինչպես կրակը կարող էր տարածվել այդքան մեծ տարածքում։ Որոշ տվյալներով՝ շենքում շուրջ 200 բնակարան կա։