«Հրապարակ». Ծառուկյանը Արտաշատի հարցում փորձել է զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում ասֆալտապատման աշխատանքների մասին՝ գրելով․ «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը…»։ Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը։
Ի դեպ, Աբրահամյանի թիմակիցները ոգևորված են իշխանության «նահանջից»՝ շաբաթներ առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն արդեն որոշված հարց է եղել, սակայն ինչ-որ բան խանգարել է, և մինչ օրս ԺՊ չեն նշանակել։
Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը փորձել է Արտաշատի հարցում զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: