Վարչապետը նոր գլխավոր խորհրդական և ավագ օգնական է նշանակել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Վարդևանյանը նշանակվել է վարչապետի ավագ օգնական:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Վարդևանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։