Վորոնեժում տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից․ Հայաստանի դեսպանատուն
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տվյալներով՝ Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։
Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ Վորոնեժի մարզում այսօր վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը: Ռուսական աղբյուրի համաձայն՝ վթարի հետևանքով տուժել է 3 մարդ, որից երկուսը երեխաներ են: