Շատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Տարոն Մարգարյանը հիասթափեցնում է Սերժ Սարգսյանին․ առանց իրավունքի (լուսանկարներ)

Բնությունը Տարոն Մարգարյանին փորձության է ենթարկում։ Դեռ երեկ առավոտյան Երևանի քաղաքապետը երդվեց գործել իր ու իր քաղաքացիների բարօրության համար, իսկ երեկոյան արդեն պարզվեց, որ նա անզոր է քաղաքը կարգի հրավիրել, ուր մնաց թե աշխատի հօգուտ երևանցու։

Բնությունը, հեղեղի միջոցով, թեթև «ապտակ» հասցրեց քաղաքապետին ու իր տեղը ցույց տվեց, թե «գլխիցդ վերև մի′ թռիր ու քեզնից մեծ խոստումներ մի′ տուր, հատկապես որ ցանկացած խոստում փող արժե, իսկ այդ փողը վաղուց լվացել ես»։

«Այս մեծ տան ղեկավարը», ինչպես Տարոն Մարգարյանն ինքն էր խոստանում, պետք է փորձեր «պատվով պահել բոլորիս պարզ ճակատն արտասահմանից ժամանած հյուրերի մոտ», սակայն երդմնակալությունից հաշված րոպեներ անց պարզվեց, որ այդ պատիվը վաղուց արդեն ոտնահարված է։

Երևանը ոչ միայն Տարոն Մարգարյանի համար տուն չէ, ինչպես ինքն էր նշում, այլև հարևանի տունն էլ չէ, քանի որ սեփական տունդ այնպես ես սարքում, որ ո′չ ջուր լցվի ու ո′չ էլ քո պատճառով հարևանիդ տունը հեղեղվի։ Մինչդեռ երեկ հենց քաղաքի սրտում կարճատև անձրևից հետո Տարոն Մարգարյանի՝ «քաղաքի հանդեպ ունեցած սրտացավ վերաբերմունքի շնորհիվ» փոքրիկ Վենետիկի էր վերածվել, որտեղ մեքենաներն ու հանրային տրանսպորտը դարձել էին նավեր։

Այս ամենից հետո մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ տարիներ շարունակ ճանապարհաշինության համար ծախսված գումարները գրպանվել ու տեղին չեն արժանացել։ Այդ աշխատանքների արդյունքը հստակ երևաց՝ հեղեղի տեսքով։ Այլ կերպ ասած՝ անձրևն ու կարկուտը ջրի երես հանեցին Տարոն Մարգարյանի վերաբերմունքը՝ քաղաքի նկատմամբ։

Այնպես որ՝ փոխքաղաքապետի մեծ-մեծ խոսքներն այն մասին, թե իրենք բացթողումներ չունեն, կամ այն, որ ամենաբարձր մակարդակով փորձում են ներկայացնել, թե իբր մայրաքաղաքի գլխավոր ու միակ խնդիրը շարունակում է մնալ տրանսպորտը, ճակատագրի հեգնանքով «փուչիկ» դուրս եկան։ Փաստորեն, Տարոն Մարգարյանը հերթական  անգամ հիասթափեցրեց Սերժ Սարգսյանին։ Մինչդեռ, ինչպես կասեր ինքը՝ Սարգսյանը, Մարգարյանը դրա «իրավունքը չուներ»։

Ցավալին, սակայն այն է, որ Տարոն Մարգարյանի «հիասթափեցնելու իրավունքը» շարունակելու է գործել ևս 5 տարի, այսինքն՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան կպաշտոնավարի ինքը՝ Տարոն Մարգարյանը, ով նույնիսկ չի փորձում վերացնել թեթև աղետի հետևանքները․ տիղմով ու ցեխով լցված փողոցներն ու գետնանցումները վկա։

getnancum getnancum1 getnancum2 getnancum3 getnancum4 getnancum5

Արմինե Մկրտումյան