«Փաստ». Ո՞վ է համակարգիչներից ջնջել «Քեթրին Գրուպի» ինֆորմացիան
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի օրերս տարածած «տագնապալի լուրը», թե ՊԵԿ-ը 50 զինված աշխատակիցներով մուտք է գործել իրենց տարածք, պարզվում է՝ սուտ է: ՊԵԿ-ը երեկ պաշտոնապես հերքեց այն` հայտարարելով, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացրել:
«Փաստի» աղբյուրները, սակայն, լույս են սփռում այս պատմության վրա:
Իրականում եղել հետևյալը.
Բանանի ներկրման հետ կապված մի գործի շրջանակներում, որով ՊԵԿ-ը ժամանակին «Քեթրին գրուպին» տուգանել էր մոտ 40 մլն դրամով՝ շահույթը թաքցնելու համար, ՊԵԿ-ի վեց աշխատակիցներ քննչական գործողությունները շարունակելու համար մտել են ՍՊԸ տարածք և պահանջել համակարգիչների ինֆորմացիան:
Նրանք անզեն են եղել, բայց՝ համազգեստներով: Ինչ-որ «հզոր հեռախոսազանգի» շնորհիվ ՊԵԿ-ի աշխատակիցները ստիպված են եղել դուրս գալ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի տարածքից: Իսկ երբ վերադարձել են, պարզվել է, որ իրենց բացակայության ժամանակ համակարգիչներից ջնջել են «Քեթրին գրուպի» ողջ ինֆորմացիան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: