«Իրատես». ՊՆ-ում այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է
«Իրատես» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ մեր աղբյուրի՝ սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ:
Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչև վերին օղակ սկսել է «վերանորոգել», «վերակառուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց ներկայությունը նախարարությունում, որոնք ուղղակի գրանցված են ու բարձր աշխատավարձ են ստանում` չունենալով օգտակարության որևէ գործակից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վիգեն Սարգսյանը սկսել է բեռնաթափել բաժինները և, այսպես ասած, պատահական մարդկանցից ազատվել: «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ». հայտնի այս խոսքը, թերևս, Վիգեն Սարգսյանի մտքում անընդհատ պտտվում է այս ամիսներին, քանի որ նախկին նախարարը բավական մեծ ու տարատեսակ խնդիրների առաջ է կանգնեցրել նրան:
Ասում են՝ այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը նման երևույթները չկանխել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: