«ՖԻՖԱ. Կոնֆեդերացիաների գավաթ 2017»-ը՝ Հանրայինի ուղիղ եթերում. խաղերի ցանկը
Առաջին ալիքն իր ֆուտբոլասեր հեռուստադիտողներին հնարավորություն է ընձեռում ուղիղ եթերում դիտելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որը կանցկացվի հունիսի 17-ից հուլիսի 2-ը:
Մրցաշարի մասնակից 8 երկրների՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրալիայի, Չիլիի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պորտուգալիայի, Կամերունի ֆուտբոլային հավաքականներն ուժերը կչափեն նախ ենթախմբերում, ապա կպայքարեն հանուն Կոնֆեդերացիաների գավաթի:
Խաղերը կանցկացվեն մրցաշարն ընդունող երկրի՝ Ռուսաստանի 4 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում:
Կից ներկայացնում ենք մրցաշարի հեռարձակման եթերացանցը՝
